Հարգելի բարեկամներ,ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի պաշտոնական կայքում:Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել կայքի բոլոր այցելուներին:Մենք փորձել ենք ստեղծել համագործակցության այնպիսի միջավայր, որը կբավարարի ձեր հետաքրքրությունները դպրոցի նկատմամբ,նրա առօրյայի և կենսառիթմի մասին կտա լայն և մանրամասն տեղեկատվություն: Կայքը հնարավորություն կտա ծանոթանալ մեր դպրոցի պատմությանը,անցյալին,ներկա ձեռքբերումներին և ապագա ծրագրերին:Դպրոցական անցուդարձի վերաբերյալ դուք կստանաք հավաստի տեղեկություններ: Մենք պատրաստ ենք նաև լսելու ձեզ, հարգելի այցելուներ,մասնակցեք առաջադրված քննարկումներին,համագործակցենք միասին: Վստահ եղեք, որ ձեր կողմից տրված յուրաքանչյուր հարցադրում կամ առաջարկություն կընդունվի կարժանանա մեր ուշադրությանը: Բարի մեկնարկ բոլորիս և միասնական բեղուն աշխատանքի մաղթանքներով դպրոցի տնօրինություն:

Մեր նպատակները

Երևանի թիվ 97 ավագ դպրոցը իր ուշադրության կենտրոնում է պահում դասերից դուրս` աշակերտների համակողմանի դաստիարակության ուղղությամբ տարվող արտադասարանական – արտադպրոցական աշխատանքները, որի նպատակն է արմատական տեղաշարժ կատարել ազգային արժեքների վերականգման ու կրթության

Դպրոցի առաքելությունը

Թիվ 97 ավագ դպրոցի առաքելությունը իր սովորողների հիմնական կրթությունից հետո ազգային հենքի վրա որակյալ ավագ կրթություն տալն է` կազմակերպելով նախամասնագիտական առարկաների խորացված և արդյունավետ ուսուցում ապահովելով համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության…

Մեր դպրոցը

Թիվ 97 միջնակարգ դպրոցը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2002թ. Դեկտեմբերի 17-ին, կանոնադրությունը հաստատվել է 2010թ. Հունվարի 20-ին,իսկ ավագ դպրոց է հաստատվել ՀՀ կառավարության 2010թ. Մայիսի 6-ին N575-Ն որոշմամբ:

Advertisements